ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանն ու Տաջիկստանը առաջիկա երկուշաբթի օրվանից զորավարժություններ կանցկացնեն՝ հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթը՝ հղում անելով ՀԱՊԿ Միացյալ շտաբի խոսնակ Վլադիսլավ Շեգրեկովիչին։
ՀԱՊԿ ներկայացուցիչը նշել է, որ վարժանքների հիմնական նպատակն այն է, որ հնարավորություն ընձեռեն, որպեսզի զինվորականները կարողանան մշակել կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Արդեն հայտնի է, որ վարժանքներն անց են կացվելու Աստրախանում, օգոստոսի 17-20-ը՝ Հարավային ռազմական օկրուգի փոխհրամանատար Վիկտոր Վորոնովի գլխավորությամբ։
Թողնել պատասխան