Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Մենք շատ ենք ցավում, որ Ղարաբաղյան հակամարտության սրացումը հանգեցրել է նման տխուր հետևանքների: Լուրջ մտահոգված ենք տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության արդյունքներին` պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակոցը», — ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Զայնետդինովը։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Ադրբեջանի զինված ուժերն են Հայաստանի օդային տարածքում «սխալմամբ» խոցել ռուսական ռազմական ուղղաթիռը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում էր․
«Անհրաժեշտ է ընդգծել հետևյալը՝
— ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական հարևանությամբ, մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները:
— թռիչքն ընթացել է օրվա մութ ժամին՝ փոքր բարձրության վրա ևհակաօդային պաշտպանության ռադարային հայտնաբերման գոտուց դուրս ։
— ՌԴ ՌՕՈՒ ուղղաթիռները նախկինում չեն նկատվել նշված շրջանում»։
Ադրբեջանական կողմը նշել է, որ ելնելով նշվածից որոշոիմ է կայացվել կրակ բացել: Նա նշել է նաև որ հայցում է ռուսական կողմի ներողամտությունն այդ ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը դեպքը «պատահականության» բնույթ է կրում և ուղղված չի եղել ընդդեմ ռուսական կողմի:
Թողնել պատասխան