Հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

photo

Հոկտեմբերի 27-ին  լրացել է խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 19-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը,

այլ պատգամավորներ, կառավարության անդամներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ ու լրագրողներ ծաղիկներ են դրել ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, հարգել նրանց հիշատակը:

Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը։

Նույն օրը ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի գլխավորությամբ զոհերի հիշատակը հարգել և հուշաքարի մոտ ծաղիկներ են խոնարհել նաև պատանի ու երիտասարդ երկրապահները:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել են ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճ և դիմահար կրակոցներով սպանել կառավարության և խորհրդարանի 8 անդամների, վիրավորել ևս 8 մարդ, գերի վերցրել 91 անձ:

Դիտումների քանակը: 4580
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին