Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերին։ Տեղի կունենա ծաղիկների խոնարհման արարողություն, կհնչեն հիշատակի և դատապարտման խոսքեր:
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է․
“Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
Փետրվարի 28, ժամը՝ 15։00, Սուրբ Էջմիածին եկեղեցի”։
Թողնել պատասխան