Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ դրանք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում:
«Հանդիպումների ընթացքում ԱՄՆ զինվորականները նշել են հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության բարձր մակարդակը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային զորավարժություններում հայ խաղաղապահների մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպումներ ունեցել կենտրոնի զորավարժությունների պլանավորման և վերահսկման բաժնի պետ, փոխգնդապետ Թոմաս Ֆրոնհոեֆերի և ԱՄՆ ԶՈւ 76-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիս Մաբիսի հետ։
Թողնել պատասխան