Ակնայում 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա

Ակնա-Վարանդա ավտոճանապարհի շինարարության ժամանակ ճանապարհաշինական ընկերության երկու աշխատակից է վիրավորվել ականի պայթյունից։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Եռակողմ հայտարարության արդյունքում նոյեմբերի 20–ին Ադրբեջանին հանձնված Ակնայի տարածքում վիրավորում ստացած Ռամին Ալիևն (1989թ.) ու Փարվիզ Նաջաֆովը (1986թ.) զրկվել են մեկական ոտքից։

Նրանց ստորին վերջույթները անդամահատվել են ծնկի հատվածից։

Պաշտոնական տվյալների համաձայն 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականի պայթյունի 228 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող:

Դիտումների քանակը: 3978
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին