Հայաստան է վերադարձել 4 հայ ռազմագերի

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 28-ին 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, իսկ 2 ադրբեջանցի գերի Բաքու: Այս մասին հայտնել է Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջից։

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:

Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,- գրել է նա։

Հայ գերիներից մեկին «Էրեբունի» օդանավակայանից շտապօգնության մեքենայով են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով Զինված ուժերի գլխավոր շտաբի իր աղբյուրներին։
«Խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջոցով Բաքվից վերադարձած գերիներից մեկը հոսպիտալացման կարիք է ունեցել», — գրված է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակը: 4386
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին