Հայաստան է վերադարձվել օգոստոսին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը

Այս պահին Հայաստան է վերադարձվում Արցախի սահմանը անցած և ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս պահին ՀՀ է վերադարձվում 1989-ին ծնված Դավիդյան Արթուր Բորիսին։ Նա այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը»,– ասաց Պապիկյանը հավելեց, որ Արթուր Դավիդյանն արդեն ՀՀ–ում է։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր` ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանն օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել էր տեղանքում և հայտնվել էր ադրբեջանական կողմում։

Դիտումների քանակը: 4048
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին