Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ Իրանի հյուպատոս

Մորթեզա Աբեդին Վարամին

Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։ Այդ մասին այսօր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ հայտարարեց հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին` պատասխանելով Սյունիքում ադրբեջանական ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցին։

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու»,- ասաց դիվանագետը։

Վարամինին շեշտեց, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։

Նշենք, որ այսօր Կապանում տեղի ունեցավ Հայաստանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումը։

Դիտումների քանակը: 4089
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին