Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ այսօի առավոտյան պաշտոնական Բաքուն արձագանքելով ՀՀ ԱԳՆ Մարաղայի ջարդերի 30-ամյակին նվիրված հայտարարությանը նշել է, որ իբր Հայաստանը կրկին դիմում է քայլերի, որոնք վկայում են Երևանի մոտ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու իրական ցանկության բացակայության մասին։

«Մենք մերժում ենք Հայաստանի ԱԳՆ հերթական անհիմն, անօրինական և թշնամական հայտարարությունը և վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, որն արտահայտվել է մի պահի, երբ երկու երկրները որոշել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել», — նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտումների քանակը: 4139
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին