Հայաստան-Թուրքիա «հարաբերությունների կարգավորման գործընթացում» Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով երեկ` հուլիսի 24-ին, այցելել է Կարս: Այդ մասին հայտնում է GazeteKars լրատվական գործակալությունը։
Աղբյուրը հայտնում է, որ Քըլըչն Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի «Դողուքափը» կոչվող անցակետ, ապա շրջել Անիի ավերակներում:
Վերջինս Կարսում մամուլի համար փակ հանդիպումներ է անցկացրել։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Կարսի նահանգի Աքյաքա շրջանի Իբիշքյոյ գյուղի մոտակայքում ականազերծման աշխատանքներ են տարվում, որն իսրայելական ծագումով ընկերություն է իրականացնում։ Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվել էր Աքյաքա շրջանում «Դողուքափը» հսկիչ անցակետի բացման նախապատրաստումը:
Թողնել պատասխան