Հայ-թուրքական սահմանին պայթյուն է տեղի ունեցել

Սահման

Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն։ Այդ մասին հայտնում է Ermenihaber.am լրատվական գործակալությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում։

Աղբյուրը նաև նշվում է, որ ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ, ով ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցն է: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:

Ինչպես արդեն հայտնել էինք ավելի վաղ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում իսրայելական ծագումով ընկերությունն ականազերծման աշխատանքներ է իրականացվում: Իսկ ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվել էր Աքյաքա շրջանում «Դողուքափը» հսկիչ անցակետի բացման նախապատրաստումը:

Հավելենք նաև, որ Հայաստան-Թուրքիա «հարաբերությունների կարգավորման գործընթացում» Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով երեկ` հուլիսի 24-ին, այցելել է այդ շրջաններ

Դիտումների քանակը: 4328
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին