Հայաստանում բնակվող քրդերը բողոքի ակցիա կիրականացնեն

968673

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  Հայաստանում բնակվող քրդերը բողոքի ակցիա կիրականացնեն ԱՄՆ դեսպանատան մոտ։

Այդ մասին հայտնել է քուրդ համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները այս իրավիճակում չմիջամտեցին, քրդերին, ովքեր այժմ սպանվում են թողեցին դժվարության մեջ: Հարցին, թե ինչու՞ բողոքի ակցիա չիրականացնել նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ, քանի որ Մոսկվան նույնպես չի միջամտել իրավիճակին և դեմ չի եղել Թուրքիայի ներխուժմանը Սիրիա, Հասանովը սպառիչ պատասխան տվեց․

«Բոլոր երկրները, հաշվի առնելով իրենց ազգային շահերը Թուրքիայի հետ լավ հարաբերություններում են, հետևաբար, չեզոք դիրք են գրավում: Էլ ի՞նչ կարող եմ ասել»:

Դիտումների քանակը: 4881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին