Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
«Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին»,- նշվում է հայտարարության մեջ։
Թողնել պատասխան