Հայաստանը ԴՆԹ հետազոտություններ է իրականացնում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ. Անահիտ Ավանեսյան

143690585_2863764160531361_2455059690001721591_o-1

Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստից հետո, լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեկ օրինակ բերեմ, որ մի նմուշը 7-րդ անգամից, որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո, հնարավոր եղավ նույնականացնել։ Գործընթացը շարունակվում է», — ասաց Ավանեսյանը։

Այն հարցին, թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքների, նախարարը խուսափեց պատասխանել` նշելով, որ թիվ չի հրապարակի։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ամիսներ անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։ Առողջապահության նախարարը պարզաբանել էր, որ որոշ մասունքներ այնքան են վնասված, որ դրանց փորձաքննությունը Հայաստանում անհնարին է իրականացնել։

Դիտումների քանակը: 5210
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին