Լեգենդար Կոմանդոսը հեռացավ այս աշխարհից

կոմանդոս

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին. «Սրտի խոր կսկիծով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեր սիրելի Կոմանդոսը…»,- գրել է քաղաքագետը:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում։

Կոմանդոսը 82 տարեկան էր:

Հիշեցնենք, որ Կոմանդոսը ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից  Հայաստանում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին։ 1992-ի մայիսին Կոմանդոսը նախապատրաստել և իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիա։

Դիտումների քանակը: 4310
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին