Մեսրոպ Առաքելյանը ծանոթացել է Արցախում բնակարանաշինական աշխատանքներին

FB_IMG_1611426981746

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Արցախում էր։ Նախարարության աշխատակիցների հետ նա հանդիպում է ունեցել Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ` տեղում բնակարանաշինական աշխատանքներին ծանոթանալու, այդ գործում Հայաստանի և Սփյուռքի արդյունավետ ներգրավման տարբերակները քննարկելու համար։

《Արցախցի շուրջ 10 հազար ընտանիքի կացարանով ապահովելու համար քննարկեցինք առկա բնակարանային ծրագրերը, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը և Արցախի գյուղերի ու քաղաքների վերաշինման աշխատանքներում ներգրավել նաև սփյուռքի տարբեր համայնքների》, — գրել է Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում։

Դիտումների քանակը: 4118
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին