Հայաստանը և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնելու

Զորավարժություն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Զինված Ուժերը միաժամանակյա զորավարժություն են մեկնարկել։ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Զորավարժություններին ընդգրկվելու են շուրջ 7500 զինծառայող, 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: ՀՀ ԶՈւ տարածած հաղորդագրության համաձայն զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին ներգրավվելու են նաև ավիացիա:

Եվ կարծես ի պատասխան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն, մարտի 15-ին ադրբեջանական բանակը ձեռնամուխ կլինի օպերատիվ-մարտավարական զորավարժությունների անցկացմանը:
Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված է մինչև 10 000 զինծառայող, մինչև 100 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռ և հրետանային համակարգեր, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր»:

Դիտումների քանակը: 4096
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին