Հայաստանը կորոնավիրուսի պատճառով արգելում է 16 երկրների քաղաքացիների մուտքը հանրապետություն

f5e577a454ba08_5e577a454ba4c.thumb_-1280x720

Հայաստանի իշխանությունները արգելել են 16 երկրների քաղաքացիների մուտքը երկիր ՝ կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:

Այդ մասին հայտարարել է արտակարգ դրության շրջանակում գործող Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Այսօրվանից 16 երկրների քաղաքացիներին արգելվելու է մուտք գործել Հայաստան: Այս պետություններից վերադառցող  ՀՀ քաղաքացիները 14 օրով կմեկուսացվեն», – ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Արգելված երկրների շարքում են Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Միացյալ Թագավորությունը:

«Այլ երկրներից վերադարձող բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն, իսկ հիվանդության ախտանիշների դեպքում զանգահարեք թեժ գիծ»:

Թեժ գիծն աշխատում է շուրջօրյա – 8003

Դիտումների քանակը: 3904
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին