Սեպտեմբերի 3-4-ը ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցեց Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի
կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ԵԱՀԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարներ Թոմաս Գրեմինգերը և Սերգեյ Լեբեդևը:
Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց սահմանների արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը միտված վերջին նախաձեռնությունները` միաժամանակ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի համադրման կենսական անհրաժեշտությունը: Նա նաև նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը:
Թողնել պատասխան