Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր ընդունեց Թբիլիսիում կայացած Քիքբռնցքամարտի միջազգային առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմին։
Իբչպես հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը՝ դեսպան Սադոյանը շնորհավորեց հայ քիքբռնցքամարտիկներին փայլուն հաղթանակների առթիվ և մաղթեց նորանոր հաջողություններ։
Մրցաշարին Հայաստանը ներկայացնող 11 մարզիկներից 9-ը նվաճեցին ոսկե, իսկ 2-ը՝ արծաթե մեդալներ։ Հայաստանը նվաճեց նաև թիմային գավաթը։
Թողնել պատասխան