Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան սկսվեց Հայաստանի ազգային արվեստի պատկերասրահում`«Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմամբ:
«Հայ ժողովրդի ներկայացուցիչները ուս ուսի Սովետական Միության մյուս ժողովուրդների հետ պաշտպանում էին Բրեստը և Մոսկվան, կռվում էին Ստալինգրադի և Կուրսկի մոտ, ազատագրել են Կովկասը և Ղրիմը, գրավել Բեռլինը: Հայ ժողովուրդը իրավամբ հպարտանում է իր հերոսներով, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել նացիզմի պարտության ընդհանուր գործի շրջանակում», — ասաց իր խոսքում Ռուսաստանի արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանում ցուցաբերվող մշտական ուշադրությունը Հայրենական մեծ պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների հիշատակը պահպանելու վրա:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ելույթում նշել է․ “Հաղթանակի գործում հսկայական ներդրման համար. 600000 հայ զորակոչվել է Խորհրդային բանակ, տվել ենք ավելի քան 300000 կորուստ, ունեցել ենք Խորհրդային բանակի 118 հերոս, 114 գեներալներ և Խորհրդային բանակի 6 մարշալներ, մասնակցել են հայկական 6 դիվիզիաներ”։
Թողնել պատասխան