ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ

78068686_3766105736748928_3154593280650379264_o

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ:

“Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված”, — ասել է  Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին պահպանել Ղրիմ այցելելու կարգը:

Դիտումների քանակը: 4691
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին