Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխեն Հայաստան

3

Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատանքներ է իրականացնում Վահագն Դադրյանի աճյունը տեղափոխել Հայաստան։

Այդ մասին հայտարարություն է  հրապարակել ԱԳՆ մամուլի ծառայությունը․ “Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են”:

Հիշեցնենք, որ պատմաբան Վահագն Դադրյանը, ով ապրում և գործում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին 93 տարեկան հասակում։

Դիտումների քանակը: 4541
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին