Հայկ Մարտիրոսյանն առաջինն է Բելգրադի մրցաշարում

Շախմատ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկված «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվանումը կրող միջազգային մրցաշարն ավարտվել է։ Մրցաշարին մասնակցել են 18 երկրների 107 շախմատիստներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը՝ 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը»,– ասված է հայտարարության մեջ։

Մրցաշարի աղյուսակը ցույց է տալիս, որ հայ շախմատիստները բարելավել են իրենց անհատական վարկանիշները` Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6:

Դիտումների քանակը: 4193
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին