Հայաստանի երկու մարզիկ օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն

Ծանրամարտ 21

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն ավարտվեց։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը ևս լավ արդյունքներ գրանցեցին։ Մինասյանը երկամարտի  464 կգ  արդյունքով երկրորդն է, իսկ Լալայանը 445 կգ արդյունքով՝ երրորդը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լաշա Տալախաձեն։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը 205 կգ արդյունքով վաստակեց բրոնզե փոքր մեդալը։ Լաշա Տալախաձեն սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ՝ 222կգ, նվաճեց ոսկե մեդալը։ Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցումով գլխավերևում պահեց 248 կգ և քանի, որ Լալայանը երկու անգամ չիրացրեց մոտեցումները 250կգ բարձրացնելիս՝ Գոռը ապահովեց արծաթը, իսկ Վարազդատը՝ բրոնզը։

Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Արփինե Դալայանը, որը երկամարտի 221կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։ Ընդ որում Արփինեն հրում վարժությունում կարող էր և ավելի բարձր արդյունքի հասնել, ու բարելավել երկամարտի արդյունքը։ Բայց առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 126 կգ կշռող ծանրաձողը՝ հայ մարզուհին հետո հրաժարվեց մյուս մոտեցումներից վնասվածքի պատճառով։

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ  նվաճել է 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Առջևում օլիմպիական խաղերն են, որտեղ այս պահի դրությամբ Հայաստանն ունենալու է երկու ծանրորդ՝ մեկական տղամարդկանց և կանանց մրցումներում։

Դիտումների քանակը: 4383
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին