Դատավոր Գևորգ Նարինյանը կշարունակի մնալ կալանավորված

Նարինյան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

Դատարանի որոշումը պատասխանող կողմը դեռևւս չի ստացել: Մհեր Հակոբյանի փոխանցմամբ դատարանի որոշումը ստանալուց հետո միայն նրանք կքննարկեն բողոքարկման հարցը: Վերջինս նշեց նաև, որ ամենայն հավանականությամբ որոշումը կբողոքարկվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա երկու ամսով տեղափոխվել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Դիտումների քանակը: 4987
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին