Հնագետները հայտնաբերել են ուրարտական կնոջ դամբարան

ազնվուհի

Վանա Հայոց Ձորի Երվանդունիք գավառի Հայկաշեն (այժմ՝ Չավուշթեփե) ամրոցի դամբարանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են Ուրարտական թագավորության ժամանակվա ազնվական կնոջ գերեզման: Այստեղ պեղումները սկսվել էին դեռ 2017 թվականից: Նրա հետ մեկտեղ թաղվածլ էին նաև բազմաթիվ թանկարժեք զարդեր: Նրա զույգ ձեռքերին ապարանջաններ են եղել, ձախ ձեռքի մատը զարդարված է եղել բրոնզե մատանիով, իսկ ականջները՝ արժեքավոր ականջօղերով:

Նաև դամբարանում հայտնաբերվել են կրծքազարդ և վզնոց՝ կիսաթանկարժեք քարերով, որը զարդարել է մահացածի պարանոցը:

Ըստ նախնական տվյալների դամբարանում թաղվել են Ուրարտական թագավորական տան անդամները:

Կնոջ մարմնի մնացորդները կենթարկվեն փորձաքննության, որտեղ կպարզեն նրա մահվան պատճառն ու տարիքը:

Դիտումների քանակը: 4974
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին