Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը, փակվել են նաև որոշ փողոցներ

1605955627-EREVANI

Մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը։ Փակման պատճառը ցուցարարներն են, իսկ վերաբացման ժամկետները դեռ անհայտ է։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի փոխանցմամբ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիներն անհնազանդության ակցիա են իրականացնում, խաթարել են մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Քաղաքացիները գնացքի դռների արանքում են կանգնել, չեն թողել, որ շարժվի գնացքը, իրենց ակցիան դեռ շարունակվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», — ասաց նա։

Հենց նոր հայտնի դարձավ, որ խափանել են նաև «Երիտասարդական» կայարանի աշխատանքը։

Ներկա պահին փակ են նաև մի շարք խաչմերուկներ և գլխավոր փողոցներ, այդ թվում Ավանը, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը, Սախարովի հրապարակը, Ռայկոմը, Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկը, Տիգրան Մեծ պողոտան, «Ռոսսիա» կինոթատրոնի հարակից տարածքները, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, Բաղրամյան-Կիևյան խաչմերուկը, Թբիլիսյան խճուղին, Թումանյան-Աբովյան խաչմերուկը, ինչպես նաև ԱԱԾ շենքի շրջակայքը։

Այսօր՝ ավելի վաղ, ընդդիմությունը կոչ է արել խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Դիտումների քանակը: 4512
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին