Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

FB_IMG_1627231811933

Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում սև խաղաքարերով հաղթեց Ամին Տաբատաբեյին։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայտնի է, որ գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն վաղը` հուլիսի 26-ին:

Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճեց աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:

1/16 պարտիայում Հայկ Մարտիրոսյանը 1,5 — 0,5 հաշվով հաղթանակ տոնեց Անտե Բրկիչի նկատմամբ և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Հավելենք, որ Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակիցներ: Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Դիտումների քանակը: 4281
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին