Հայկ Մարությանի հարցազրույցը Օպերայի սրճարանները ապամոնտաժելու վերաբերյալ․ Տեսանյութ

2.thumb-770x510

Քանի օր է Հայաստանի ԶԼՄ-ները լուսաբանում են այն, ինչ տեղի է ունենում Օպերայի շենքի հարակից տարածքում։

Մասնվորապես համացանցում հրապարակվում են տեսանյութեր, թե ինչպես են ներկա կառավարության որոշմամբ ավիրվում  Օպերայի հարակից տարածքի սրճարանները։ Մարդիկ բողոքի ակցիա են անում, ճանապարհներ փակում և պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայությունը։ Սակայն, եթե համացանցում այդ գործընթացը մեկնաբանողների կարծիքները տարբեր են, ապա այդ սրճարանների գործատերերի և աշխատակիցների տեսակետը մեկն է՝ “աշխատատեղեր են փակվում”։

Հայկ Մարությանը հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է գործազրկության թեման՝ ասելով, որ կառավարությունը ոչ թե քանդում, այլ վերականգնում է Օպերայի հարակից տարածքները և մարդիկ, ովքեր զրկվել են աշխատատեղերից, նրանց արդեն նոր աշխատատեղեր են առաջարկել։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկար, թե ինչ տեսք կունենա Օպերայի հարակից տարածքը արդեն այս գարնանը։Հայկ Մարությանի հարցազրույցը Օպերայի սրճարանները ապամոնտաժելու վերաբերյալ․ Տեսանյութ

“Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ, արդյունքում՝ տարածքը կստանա իր վերջնական տեսքը։
Լուսանկարում ցուցադրված է, թե ինչպիսի տեսք կունենա տարածքը արդեն այս գարուն”,- գրում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցը․

Դիտումների քանակը: 4749
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին