Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փոխել Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը:
Սերժ Սարգսյանի եղբորորդին ազատ կարձակվի 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Հայկ Սարգսյանի ընկերներից մեկը ազատություն․am-ին հայտնեց, որ գումարը գրեթե հավաքված է, մի քիչ է պակասում, բայց դա էլ կգտնեն, որից հետո Հայկ Սարգսյանը ազատ կարձակվի:
Հայկ Սարգսյանի ընկերը լրագրողի հարցին, թե որտեղից Հայկի ընկերներին այդքան գումար՝ նշեց, որ իրենք աշխատում են, օրինակ ինքն աշխատում է պահածոների գործարանում:
Թողնել պատասխան