Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 7-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապրիլի 7-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1530 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Թողնել պատասխան