Հայկական կողմն ունի 135 զոհ. Փաշինյան

Այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 135 զոհ։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ ունենք 135 զոհ, բայց, ցավոք, գիտենք, որ այս թիվը վերջնական չէ։ Ունենք բազմաթիվ վիրավորներ»,–փաստեց Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց` այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ։

«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասաց Պապիկյանը։

Նիստի ժամանակ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է երկրում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, սակայն որոշել է դեռ ձեռնպահ մնալ այս որոշումից։ Միաժամանակ ՀՀ վարչապետը փաստել է, որ կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են մասնակցել սահմանների պաշտպանությանը, և խորհուրդ է տվել նրանց գնալ զինվորական կոմիսարիատներ:

Դիտումների քանակը: 4028
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին