Հայկական կողմն ունի 3 զոհ. ՊԲ–ն անուններ է հրապարակել

Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով զոհերի անունները։ Այսպես, զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Արցախի ՊՆ–ն նշում է, որ զինծառայողները զոհվել են Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։

Հիշեցնենք մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նախապես հայտնել էին հայկական կողմի 2 զոհ և 14 վիրավորների մասին։ Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ԱԹՍ-ներ, մասնավորապես, Bayraktar TB-2։

Դիտումների քանակը: 4434
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին