Հայկական կողմը չի գերեվարել սահմանախախտ ադրբեջանցիներին

Ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից ապրիլի 28-ին ժամը 11։40-ի սահմաններում 8-10 քաղաքացիական հագուստով անձինք անցել են միջդիրքային տարածքը` խախտելով շփման գիծը։ Տեղեկացնենք, որ նշված գյուղը գտնվում է Տավուշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը նշված անձինք, բացի այն, որ խախտել են սահմանը, իրենց հետ նաև բերել էին 30-40մ երկարությամբ խողովակներ հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով:

Սակայն, նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում:

Արդյունքում ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ընդօրինակել հակառակորդի վարքագիծը ու ոչ մեկին չեն գերեվարել։

Դիտումների քանակը: 4157
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին