Հայկական զորքերի Ղազախստան մեկնելուն դեմ են

received_528631124791466

Համացանցում է հայտնվել Հայաստանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականների Ղազախստան մեկնման տեսանյութը, որտեղ հայուհին փակում է ավտոշարասյան ճանապարհը` իր անհամաձայնությունը հայտնելով հայկական ստորաբաժանումների Ղազախստան ուղարկելու որոշմանը։

Վայրկյաններ անց հայտնվեցին անվտանգության աշխատակիցները և «վերացրեցի  խոչնդոտը»։ Աղջկա մասին որևէ տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Ավեկի վաղ հայտնի դարձավ, որ շուրջ 70 հայ զինծառայողներ զորախմբի կազմում պետք է ապահովեն Ղազախստանի ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջից հայտնել է, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Դիտումների քանակը: 4329
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին