Ստանիսլավ Զասը Փաշինյանի հետ քննարկել է ղազախական ճգնաժամը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

«Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող դրության, ինչպես նաև այդ երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման կատարման ընթացքի մասին», — հայտնել է ՀԱՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Զայնետդինովը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ Հավաքական խաղապահ ուժերը արդեն իսկ մեկնել են Ղազախստան, ինչի մասին տեղեկացրել է կազմակերպության պաշտոնական կայքէջը։

Հաղորդագրության համաձայն, խաղաղապահ ուժերի կազմում բոլոր անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ստորաբաժանումներն են ներառվել։ Թե քանի հոգի, չի հաղորդվում, նաև տեղակայման ժամկետների մասին մանրամասներ չկան, միայն նշված է՝ «մեկնել են սահմանափակ ժամանակահատվածով»։

Դիտումների քանակը: 3892
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին