Հայկական զորքերը կրակել են Գեդաբեկի շրջանի ուղղությամբ. Ադրբեջանի ՊՆ

Բաքուն պնդում է, որ հայկական ուժերը գնդակոծել են Գեդաբեկի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի ՊՆ այսօր տարածած հաղորդագրության համաձայն հուլիսի 9-ին, ժամը 21-ի սահմաններում «Հայաստանի ԶՈՒ Ճամբարակի շրջանում տեղակայված ստորաբաժանումները հրաձգային զենքից գնդակոծել են Գեդաբեկի շրջանի Զամանլի գյուղի մերձակայքում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը»։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ, միջադեպի հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումների կազմում զոհեր և վիրավորներ չկան։

Հայկական կողմը առայժմ չի արձագանքել տեղեկությանը։

Դիտումների քանակը: 4073
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին