Հայտարարություն Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացու վերաբերյալ

6dfd7166c4a9a836a1997cbef6796c2f

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացու վերաբերյալ։

“Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։

Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։

Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։

Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում”,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումների քանակը: 4787
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին