Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ-ն հավելելով, որ նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Նման հաղորդագրությունը կատարվել է մամուլում տարածված այն տեղեկությունից հետո, երբ որոշ լրատվականներ` հիմնվելով իրենց աղբյուրներին, գրել են, որ սպանությունը կատարվել է թշնամու կողմից իրականացված դիվերսիայի արդյունքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
Համաձայն ռազմական գերատեսչության տեղեկության դեպքի հանգամանքները պարզվում են։
Թողնել պատասխան