Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փետրվարի 13-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերել և վերադարձրել են ևս 4 աճյուն:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի 14-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:
Թողնել պատասխան