Հայտնաբերվել է ևս 4 դի. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փետրվարի 13-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերել և վերադարձրել են ևս 4 աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 14-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:

Դիտումների քանակը: 4054
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին