Հայտնաբերվել է ևս 9 դի. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Երեկ` փետրվարի 1-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել և վերադարձրել են ևս 9 աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 1-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:

Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում:

Դիտումների քանակը: 4069
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին