Հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի բնակչի հրազենային վնասվածքով դին

94235875_3254004941300625_938990171435565056_o

Ապրիլի 20-ին ժամը 09:20-ին ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները մեկնել են

Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի մոտակա անտառատարածք 20.04.2020թ. ժամը 00:53-ի սահմաններում որոնողափրկարարական աշխատանքների արդյուքում հայտնաբերված Գառնաքար համայնքի բնակիչ Վ. Գ.-ի (1961 թվ. ծնվ.) գլխի շրջանում հրազոնային վնասվածքով դին դուրս հանելու նպատակով:

На изображении может находиться: один или несколько человек, дерево, на улице и природа

Նշված տարածքից դին դուրս է բերվել ժամը 13:30-ին, որից հետո փրկարարները վերադարձի ճանապարհին այն տեղափոխել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի ավտոմեքենա:

На изображении может находиться: 2 человека, на улице

Հիշեցնենք, որ ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1961թ. ծնված Վ. Գ.-ն՝ 1954թ. ծնված Գ. Հ.-ի հետ միասին սինդրիկ հավաքելու նպատակով դուրս են եկել տնից և բաժանվելով իրարից պայմանավորվել են ժամը 17:00-ի սահմաններում հանդիպել նույն վայրում, սակայն Վ. Գ.-ն չի վերադարձել: 

Դիակի մոտ հայտնաբերվել է Վ.Գ.-ի որդու անվամբ հաշվառված երկփողանի որսորդական հրացանը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 5478
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին