Սեպտեմբերի 11-ին ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի:
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ.-ի դին։
Դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։
Թողնել պատասխան