Հայտնի է Երևանի և Անկարայի բանագնացների առաջին հանդիպման վայրը 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` հավելելով, որ հանդիպման վայրն ընտրվել է հայկական կողմի ցանկությամբ:

«Երկու կողմն էլ հատուկ բանագնացներ են նշանակել: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերն ուղիղ շփումներ ունենան»,- ասել է Չավուշօղլուն:

Հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը, սակայն հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ, ըստ Հունանյանի, պայմանավորվածություն դեռ չկա։

Հիշեցնենք, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Իսկ Հայաստանը կներկայացնի ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին