Հայաստանի հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի պրեմյեր-լիգայի 28-րդ տուրում Բորնմութի հետ խաղում խփել է մի գնդակ և կատարել է երկու գոլային փոխանցում։
Համաշխարհային ֆուտբոլային լրատվամիջոցները դրական կերպով են արձագանքել Մխիթարյանի խաղին, այդ թվում նաև BBC-ն, Sky Sports-ը, Standard-ը, Goal.com-ը և այլն։
Պետք է նաև նշել, որ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
Հենրիխ Մխիթարյանը գերազանց անցկացրեց հերթական հանդիպումը

Թողնել պատասխան