ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված հերթական սիրիացի վարձկանը 1988թ.-ի ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Տեղեկությունները նա հայտնել է նախնական հարցաքննության ժամանակ, հայտնում է ՊԲ–ն։
Վարձկանը պատմում է, որ ամուսնացած է, ունի 5 երեխա:
Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական $2000 վարձավճար ու ևս $100 «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:
Հաղորդագրության տարածումից քիչ անց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են:
Թողնել պատասխան