Հերթական վարձկանն պատմել է, թե ինչ պայմաններով են նրանք կռվում Արցախում

գերի

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված հերթական սիրիացի վարձկանը 1988թ.-ի ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Տեղեկությունները նա հայտնել է նախնական հարցաքննության ժամանակ, հայտնում է ՊԲ–ն։

Վարձկանը պատմում է, որ ամուսնացած է, ունի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  $2000 վարձավճար ու ևս $100 «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Հաղորդագրության տարածումից քիչ անց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են:

«Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»- գրել է Վահրամ Պողոսյանը:
Դիտումների քանակը: 4493
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին